Կանխարգելում և բուժում տանը
Ինչպիսի սնունդը կարող է փոխարինել դեղորայքին
Դեռեւս հին ժամանակներում մեծագույն բժիշկ Ավիցենան չէր հոգնում իր հիվանդներին կրկնել «դեղը պետք է սնունդ լինի, իսկ սնունդը` դեղ» արտահայտությունը: Ավելի պարզ ասած` պետք է աշխատել ուտել այն, ինչն օգտակար է` այդպես շտկելով եղած առողջական խնդիրները:
Մեր օրգանիզմն ինքնակառավարվող համակարգ է: Եթե չխանգարենք նրան ու անընդհատ վնաս չհասցնենք ալկոհոլով, ծխախոտով ու անկանոն կենսակերպով, այլ ընդհակառակը` սնվենք էկոլոգիապես մաքուր սնունդով, օրգանիզմն ինքը դրականորեն կարձագանքի` ավելի առողջանալով: Եվ այսպես` սնունդը կարող է մարդու օրգանիզմի վրա ազդել այնպես, ինչպես` դեղը: Օրինակ` արգանակ հոդերի համար, որը սովորաբար եփվում է տավարի ջլերից: Մեզ մոտ դա, կարելի է ասել` համարվում է խաշը: Այն շատ օգտակար է հոդերի կռճիկային մասի վերականգնման համար:
Կարտոֆիլը` սրտի համար
Կարտոֆիլի թուրմը, որն այդքան անխնա դեն են նետում տնային տնտեսուհիները, շատ օգտակար է: Համարվում է, որ այդ թուրմը, իհարկե առանց աղի, հանում է այտուցվածությունն ու խթանում սրտի աշխատանքի լավացմանը: Այն իր մեջ պարունակում է շատ կալիում եւ այլ հանքային աղեր:
Ոսպի ապուր.
Ոսպն իր մեջ պարունակում է շատ օգտակար ու օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող սպիտակուց: Իհարկե, ոսպի սուպ խորհուրդ չի տրվում ուտել պոդագրայով հիվանդներին: Ավելի լավ է վերցնել ոսպի արագ եփվող տեսակը, որն արագ վերածվում է պյուրեի: Ոսպը լվանալ, դնել կրակին, իսկ եփելիս ավելացնել մի քիչ գազար, համեմունքներ: այս սուպը կարելի է ուտել թթվասերով:
«Բանջարեղենային պյուրե». վերցնում ենք կաղամբ, կեղեւով կարտոֆիլ, բազուկ, գազար, մաղադանոսի արմատներ ու այս ամենը անց ենք կացնում քերիչով կամ մանր կտրատում ենք ու պատրաստում թուրմ, իսկ օգտագործելուց առաջ քամում ենք: Հետո 1 ճաշի գդալ ոլոռը, 1 ճաշի գդալ ծլած հացահատիկի հատիկները եւ 1 ճաշի գդալ հաղարջը` թեկուզ ոչ թարմ, խառնում ենք իրար, վրան ավելացնում վերը նշված բանջարեղենի թուրմից, եւ վիտամինային պյուրեն պատրաստ է: Սրանով բուժում են նաեւ երիկամները:
Օգտակար ճարպը
Ստամոքսի ցավը կարող է դադարել, եթե փորձենք մի փոքրիկ կտոր ճարպ ընդունել` առանց համեմունքների: Ուտելով մի փոքրիկ կտոր ճարպ, անմիջապես կարող ես կուշտ լինելու զգացողություն ունենալ, ինչը թույլ չի տալիս շատ ուտել: Ճարպն իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, որը կարող է պրոֆիլակտիկ միջոց հանդիսանալ քաղցկեղի դեմ:
Սուպ-պյուրե դիմադրողականության համար
Բազուկը, գլուխ սոխը, կարտոֆիլը, կես կիլոգրամ դդումը մանր կտրատել ու եփել՝ մինչեւ բոլոր մթերքները կփափկեն: Հետո այս ամբողջը սարքել խյուսանման զանգված, ավելացնել սերուցք, մաղադանոս եւ մի քիչ էլ կոճապղպեղ: Կոճապղպեղը սուպին տալիս է թեթեւակի թթվայնություն, մի քիչ էլ` կծվություն:
Հնդկաձավարն արագ ձեւով
Հնդկաձավարը շատ համեղ ու օգտակար է: Բայց ավելի ճիշտ է հնդկաձավարն ուտել առանց եփելու: Դրա համար պետք է մաքրել հնդկաձավարը, լվանալ, վրան լցնել 1:1 հարաբերությամբ եռացրած գոլ ջուր ու ծածկել կաթսայի բերանը` թողնելով մոտ 2 ժամ: Հնդկաձավարն ուռչելու հատկություն ունի, եւ հավատացած եղեք, 2 ժամ հետո այն չի տարբերվի եփածից: Իսկ եթե ցանկություն ունեք այն տաք ուտելու, ապա կարելի է պարզապես տաքացնել միկրոալիքային վառարանում: Այն պետք է ուտել ոչ թե աղով, այլ` սոյայի սոուսով: Նման ձեւով սնվելով կարելի է ազատվել ավելորդ քաշից: Ընդ որում` հնդկաձավար կարելի է ուտել անսահմանափակ:
Դդումը` չամիչով
Դդումի օգտակարության մասին գիտենք բոլորս: Այն իր մեջ պարունակում է կարոտին, բջջահյութ եւ կալիում: Իսկ հետեւյալ աղանդերը պատրաստում են այսպես. դդումը կտրատել խորանարդիկներով, կաթսայի մեջ լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի դդումի կտորները, այնուհետեւ շոգեխաշել: Վերջում ավելացնել մի բուռ չամիչ, մի քիչ դարչին, մի փոքր էլ մեղր: Այն շատ լավ բարձրացնում է դիմադրողականությունը եւ հաղթահարում է շատ հիվանդություններ:
03.10.2009 Անի
19.01.2011
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ